Առկա են ազատ կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում, կցուցաբերվի աջակցություն․ «Ապրելու երկիր»

Առկա են ազատ կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում, կցուցաբերվի աջակցություն․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Արցախի Հանրապետության սիրելի հայրենակիցներ,

Առկա են ազատ կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում։

Մեր թիմը պատրաստ է աջակցել ձեզ՝ տեղափոխվելու այդ համայնքներ և կազմակերպելու ժամանակավոր կամ մշտական բնակությունը նշված համայնքներում։

Ընթացքում կիրականացվեն նաև այդ համայնքներում ապրող արցախցիների այլ կարիքների մասով աջակցություններ։

Խնդրում ենք զանգահարել կուսակցության գլխավոր գրասենյակ՝  (077) 12-12-12 հեռախոսահամարով»։