Ընդունված պրակտիկա է դարձել՝ մենք ինչ անում ենք, սխալ է․ Բաբկեն Թունյան
ՔՊ-ական պատգամավոր Բանկեն Թունյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ ընդդիմությանը՝ նշելով՝ իր համար սպասելի էր, որ ընդդիմությունը բացասաբար է արձագանքելու Կառավարության կատարողականին։
«Անկեղծ ասած ամեն անգամ ակնկալում եմ, որ կունենանք լուրջ, կառուցողական քննադատություն։ Բայց ընդունված պրակտիկա է դարձել՝ մենք ինչ անում ենք, սխալ է»,- նշեց նա։
Թունյանը խոստովանեց՝ ընդդիմության շարքում իրենցից ավելի փորձառու մարդիկ կան, սակայն նրանք չեն գալիս կառուցողական քննարկումների դաշտ։ «Էստեղ հարցեր են հնչում, ոչ չես հասկանում՝ ինչո՞ւ են հնչում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։