Մերկասառույցի և ձյան պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայում (լուսանկարներ)

Մերկասառույցի և ձյան պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայում (լուսանկարներ)

Մերկասառույցի և ձյան պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Նովորիժսկոյե մայրուղում։

ԶԼՄ-ները հայտնում են, որ բախվել են մոտ 15 ավտոմեքենա, նախնական տվյալներով տուժածներ չկան։ Երթևեկությունն այս հատվածում դժվար է։

Շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը RT-ին հաստատել է ինը ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը՝ պարզաբանելով, որ այս մայրուղու վրա ավելի շատ վթարներ կան, սակայն մեքենաների ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։ 

Լուսանկարները՝ այստեղ