Ինձ վապշե հետաքրքիր չէ. Թալինի փոխքաղաքապետը՝ Արագածավանում ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի մասին

Չգիտեմ, ինչ ա եղել, հետաքննություն կգնա, կպարզեն՝ ով ա մեղավոր, ինչ ա եղել։ Ես զբաղված եմ, ժամանակ չունեմ իրավական հարցերով զբաղվեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թալինի համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Ավետիսյանը՝ խոսելով երեկ Արագածավանում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ համայնքապետարանի աշխատակիցը ծեծել էր գյուղի 24-ամյա երիտասարդին։ 
«Ստեղ 100 հոգի մարդ ա աշխատում, ինձ վապշե հետաքրքիր չի, ինչ պետք ա  ես իմանամ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում