«Չեբուրաշկա»-ն ռեկորդային մեկ միլիարդ ռուբլի է վաստակել

Դմիտրի Դյաչենկոյի «Չեբուրաշկա» ընտանեկան ֆիլմը՝ Սերգեյ Գարմաշի եւ Օլգա Կուզմինայի մասնակցությամբ, երեք օրվա ընթացքում տոմսարկղում հավաքել է 1 միլիարդ ռուբլի (անիմացիոն ֆիլմը թողարկվել է հունվարի 1-ին)։ Այս մասին գրում է «Вестник кинопроката»-ը՝ ընդգծելով, որ տվյալները նախնական եւ ոչ պաշտոնական են։
Հրատարակության տվյալներով հունվարի 3-ի դրությամբ անիմացիան տոմսարկղերում հավաքել է 961 միլիոն ռուբլի, իսկ հունվարի 4-ի առավոտյան տոմսերի նախավաճառքը հաշվի առնելով՝ գումարը գերազանցել է 1 միլիարդ ռուբլին:
Ավելի վաղ նման ռեկորդ էր սահմանել «Корень зла» ֆանտաստիկ արկածային ֆիլմը, որը այդ ցուցանիշին հասել էր թողարկվելուց վեց օր հետո միայն: