ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավարներ Զեպ Բլատերը և Միշել Պլատինին արդարացվել են Շվեյցարիայում

Շվեյցարական դատարանն արդարացրեց ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Զեպ Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիին։ Նրանք կասկածվում էին կոռուպցիայի մեջ:
Բլատերի և Պլատինիի դատավարությունը Շվեյցարիայի Բելինզոնա քաղաքում սկսվել է այս տարվա հունիսի 8-ին։
Նախկին ֆուտբոլային ղեկավարները մեղադրվում էին խարդախության, կեղծիքի, յուրացման և իշխանության չարաշահման մեջ։ Խոսքը երկու միլիոն շվեյցարական ֆրանկի մասին է, որը Պլատինին ստացել է Բլատերի հրահանգով։ Դատական գործընթացի ընթացքում դատախազությունը երկու անձանց համար էլ 20 ամիս պայմանական ազատազրկում է խնդրել։
«Ես շատ ուրախ եմ, որ ճշմարտությունը վերջապես հաղթեց յոթ տարվա մանիպուլյացիաներից, ստերից և անարդարությունից հետո», - նշել է Պլատինին: