Արևմուտքը պայմանավորվել է ինքնաթիռներ և տանկեր չմատակարարել Ուկրաինային. Մակրոն

Արևմուտքը պայմանավորվել է ինքնաթիռներ և տանկեր չմատակարարել Ուկրաինային. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Արևմուտքի երկրներն ունեն զենքի որոշ տեսակներ Ուկրաինա չմատակարարելու պայմանավորվածություն, մասնավորապես խոսքը վերաբերում է կործանիչներին և տանկերին, հայտնում է «Ուկրինֆորմը»:

«Դուք խոսում եք ոչ պաշտոնական պայմանավորվածության մասին, սակայն դա ՆԱՏՕ-ի գործընկերների գրեթե պաշտոնական դիրքորոշումն է՝ օգնում ենք Ուկրաինային պաշտպանվել, սակայն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք մտնում», - ասել է նա ուկրաինացի լրագրողների հետ շփման ժամանակ:

Ֆրանսիացի առաջնորդի խոսքով՝ Կիևը տեղյակ է այդ պայմանավորվածություններից:

Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի ժամանել են Ուկրաինա, որտեղ հանդիպում են անցկացրել Վլադիմիր Զելենսկու հետ: