ՀՀ-ում յուրաքանչյուր օր մետրոպոլիտենից օգտվում է 65-70 հազար ուղևոր․ Երևանի մետրոպոլիտենն արդեն 41 տարեկան է

ՀՀ-ում յուրաքանչյուր օր  մետրոպոլիտենից օգտվում է  65-70 հազար ուղևոր․ Երևանի մետրոպոլիտենն արդեն 41 տարեկան է

Այսօր Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մետրոպոլիտենի շահագործման 41 ամյակն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ թե՛ մետրոպոլիտենի աշխատակիցներին, և թե՛ մեր բազմաթիվ ուղևորներին։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի շահագործման գծով տնօրենի տեղակալ Սամվել Եղիազարյանը՝ ուղևորներին մաղթելով անվտանգ ուղևորություն՝ վստահեցնելով, որ մետրոպոլիտենի անձնակազմն անում է ամեն բան ,դա ապահովելու համար։

Եղյազարյանը նշեց նաև, որ մետրոպոլիտենի «Լենինի» անվան կայարանը հետագայում անվանափոխվեց «Հանրապետության հրապարակի», «Հոկեմբերյան» կայարանն անվանափոխվեց «Զորավար Անդրանիկ» կայարանի, «Սարալանջի» կայարանը՝ «Մարշալ Բաղրամյանի» և հավելեց, որ այդ անվանափոխությունները կատարվել են այդ ժամանակի քաղաքային իշխանությունների համապատասխան որոշումների արդյունքում։ Նրա խոսքով՝ նոր կայարաններ ավելացնելու ծրագրեր կան, այժմ սպասում են՝ երբ դրանք հնարավոր կլինի կյանքի կոչել․

«Թե՛ մենք, որպես մետրոպոլիտենի շահագործողներ, և թե՛ բնակչությունը, կարծում եմ, շատ ուրախ կլինի, որպեսզի նմանօրինակ ծրագրերը կյանքի կոչվեն»,- ասաց Եղիազարյանը։

Անդրադառնալով վերջին տարիներին մետրոպոլիտենի հետ կապված առկա խնդիրներին՝ Եղիազարյանն ասաց․

«Մեր խորին համոզմամբ Երևանի մետրոպոլիտենը և, ընդհանրապես, բոլոր մետրոպոլիտենները պատկերավոր ասած՝ քաղաք են քաղաքի տակ և մեր մետրոպոլիտենը մեծ քաղաքաներին բնորոշ բոլոր խնդիրները ևս ունի՝ ինժեներական աշխատանքներ, տեխնիկական վիճակ և այլն։ Չմոռանանք, որ մետրոպոլիտենն արդեն 41 տարեկան է, դա ահագին ժամանակ է, որպեսզի շահագործող մեխանիզմները ժամանակին, անհրաժեշտ որակով և քանակով փոխարինվեն։ Խնդիրները բազմաթիվ ես, սակայն ենթակա լուծման»,-ասաց Եղյազարյանն ու հույս հայտնեց, որ մետրոպոլիտենը, լինելով քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույց, ֆինանանսական առկայության և տրամադրման պայմաններում, քաղաքապետարանի օժանդակությամբ՝ կկարողանան իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացվել են։

«ՀՀ-ում յուրաքանչյուր օր մետրոպոլիտենից օգտվում է 65-70 հազար ուղևոր։ Կա դինամիկ աճ նախորդ տարիների համեմատ, որը զգալի է՝ մոտավորապես 5-7%։ Սակայն մետրոպոլիտենի «աստղային ժամը» եղել է 90-ականների սկզբներին, երբ տրանսպորտի այլընտրանքային միջոցներն ավելի սակավ էին։ Յուրաքանչյուր օր մետրոյով տեղափոխվել են 150-170 հազար ուղևոր»,- հավելեց Եղյազարյանը։

 

Մերի Գևորգյան