Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը

Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը։ 

«Դրական եմ համարում դատարանի որոշումը, հուսադրող է և գործը, որպես այդպիսին, շինծու է»,- նշել է նա։ 

 Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։