Պաշտպանության նախարարը վերադառնում է Հայաստան

Պաշտպանության նախարարը վերադառնում է Հայաստան

Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան: Հաղորդում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը այս օրերին գտնվում է Բրյուսելում։ 

Նա Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն։