Արցախում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ

Արցախում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ

ԱՀ ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 6 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35 %-ը:

Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Մարտունու շրջան

Բերդաշեն– 1052 ընտրողներից 665 կամ 63.21 %
Ծովատեղ – 97 ընտրողներից 49 կամ 50.52 %
Նորշեն – 252 ընտրողներից 103 կամ 40.87 %
Սոս– 756 ընտրողներից 343 կամ 45.37 %
Վարանդա– 70 ընտրողներից 14 կամ 20.00 %

Շահումյանի շրջան

Ակնաբերդ– 322 ընտրողներից 84 կամ 26.09 %

Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: