Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել Opel-ում

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանն 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Սևակ Ղազարյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայում։
Մինչ հրշեջների ժամանումը` կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Նորիկ Մանուկյանը։ Պարեկները դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում չառաջանա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը։