Ալեն Սիմոնյանը կպարգևատրի ԱԺ աշխատակիցներին

Ալեն Սիմոնյանը կպարգևատրի ԱԺ աշխատակիցներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է տոնական պարգևատրումների արժանացնել ԱԺ աշխատակիցներին։

Այդ մասին նա համապատասխան կարգադրություն է ստորագրել, որում, սակայն, նշված չէ, թե ինչ չափով են պարգևատրվելու խորհրդարանի աշխատակիցները։

Ահա նրա կարգադրությունը.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով կարգադրում եմ.
1.Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին,  Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը: