Պուտինը փաստաթղթեր է ստորագրել զինծառայության օրենքում փոփոխությունների վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագրային զինծառայության վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքներ է ստորագրել:
Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ դատապարտյալները կարող են ժամկետից շուտ ազատ արձակվել՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայության պայմանագիր կնքելուց հետո։
Պուտինը նաև օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս քրեական անցյալ կամ զինծառայության համար սահմանափակ պիտանիություն ունեցողներին պայմանագրեր կնքել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն նաև օրենք է ստորագրել, ըստ որի՝ 30-օրյա կալանք կսահմանվի ռազմական դրությունը խախտելու համար։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld