Երևանում սպանության փորձի և հրազենի շրջանառության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ

Երևանում սպանության փորձի և հրազենի շրջանառության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մարտի 14-ին Երևան քաղաքի Շերամի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին է տեղափոխվել 38-ամյա Մհեր Մ.-ն: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Նա ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 44-155-րդ (Սպանության փորձը) հոդվածների մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:

`