Ստամբուլի քաղաքապետի աջակիցները երթով շարժվեցին դեպի արդարադատության նախարարության շենք

Ստամբուլի քաղաքապետի աջակիցները երթով շարժվեցին դեպի արդարադատության նախարարության շենք

Չորեքշաբթի օրը բերման ենթարկված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցները երթով շարժվել են դեպի Անկարայի արդարադատության նախարարության շենք՝ ընդդիմադիր քաղաքական գործչի աջակցության կարգախոսներ վանկարկելով, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերությա մեջ ներգրավված կազմակերպության գործի շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադրված չէ զիջել»։

Թուրքիայի մայրաքաղաքում հարյուրավոր քաղաքացիներ գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) պատգամավորների հետ երթով շարժվել են քաղաքի կենտրոնում գտնվող Գյուվենպարկ այգուց դեպի Արդարադատության նախարարություն։ Երթին միացել են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ՝ վանկարկելով «Կամ բոլորս միասին, կամ մեզանից ոչ մեկը» կարգախոսը։

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը ավելի վաղ կոչ էր արել Իմամօղլուի ձերբակալությունից հետո փողոցային բողոքի ցույցեր չանել՝ ասելով, որ գործընթացը կապ չունի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Տեսանյութը՝ այստեղ