Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 19-ին․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 19-ին․ ՌԴ ԱԳՆ

Մայիսի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում երկկողմ բանակցություններ կանցկացնեն խաղաղության պայմանագրի շուրջ:Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ու Հայաստանի  արտաքին գործերի նախարարների միջև։ Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունները կանցկացվեն առանձին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները։