Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը

Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, սակայն այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՌԴ նախագահը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը։ Միևնույն ժամանակ, այցի ժամկետները դեռևս դիվանագիտական ​​ուղիներով համաձայնեցված չեն», - ասել է Պեսկովը լրագրողներին։