Չավուշօղլուն հայտնել է, թե որ կետերի շուրջ են ՌԴ–ն ու Ուկրաինան համաձայնության եկել

Չավուշօղլուն հայտնել է, թե որ կետերի շուրջ են ՌԴ–ն ու Ուկրաինան համաձայնության եկել

Թուրքական Hurriyet–ի խմբագիր Ահմեդ Հաքանը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ խոսել է ռուս–ուկրաինական հակամարտությունից եւ որոշ  մանրամասներ գրել Hurriyet–ում։

Ահմեդ Հաքանի հետ զրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ կողմերը համաձայնության են եկել  ՌԴ–ի կողմից առաջադրված 6 կետի առաջին կետերի շուրջ։

«Կարեւոր թեմաներում երկու կողմերի դիրքորոշումներում համաձայնություններ կան։ Սակայն որոշ կետեր պետք է երկրի ղեկավարների կողմից համաձայնություն տրվեն։ Եթե կողմերը ներկայիս իրենց դիրքորոշումներից հետքայլ չանեն, ապա զինադադարի համար հույսեր ունենք։ Եթե կողմերը համաձայնության գան, Զելենսկու եւ Պուտինի հանդիպումը հնարավոր է»,–նշել է Չավուշօղլուն։

Նշենք, որ Չավուշօղլուի նշած 6 կետերի մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Ըստ նրա 6 կետերն են

1. Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ–ին անդամակցելուց եւ դառնում անկողմնակալ

2. Զինաթափվում է եւ փոխադարձ անվտանգության երաշխիքներ ստանում

3. Ուկրաինան հրաժարվում է նացիզմից

4. Ուկրաինայում հանվում են ռուսերեն լեզվի օգտագործման սահմանափակումները

5. Դոնբասի կարգավիճակը

6. Ղրիմի կարգավիճակը