Գագիկ Խաչատրյանը շտապօգնության մեքենայով բերման է ենթարկվել դատարան

Գագիկ Խաչատրյանը շտապօգնության մեքենայով բերման է ենթարկվել դատարան

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը շտապօգնության մեքենայով բերման է ենթարկվել դատարան։ Նախկին նախարարը նիստերի դահլիճ է եկել փակ մուտքով։

Նիստն ընթանում է դռնփակ ռեժիմով։ Նրա փաստաբան Երեմ Սարգսյանն այդ ռեժիմով քննելու միջնորդություն ներկայացրել: Սարգսյանն ասել է, որ Խաչատրյանը չի ցանկանում, որ նման առողջական վիճակով տեսանկարահանում իրականացվի։

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար: