ՌԴ-ն պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակման հարցում․ Կոպիրկին

ՌԴ-ն պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակման հարցում․ Կոպիրկին

 

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատել է ռուսական կողմի վճռականությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, դիվանագետւ խոսքերը հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դեսպանի խոսքով, Մոսկվան հայ-ռուսական երկկողմ երկխոսության օրակարգում առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։

 

Կոպիրկինը նշել է նաև, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային մասը մնում է երկու կողմերի համոզմունքը, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։ Կոպիրկինը հայտնել է նաև, որ այս մոտեցումը հաստատվել է հունվարի 21-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև կայացած բանակցություններով։

 

ՌԴ դիվանագետը հավելել է նաև, որ հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, և Ռուսաստանը հաստատակամորեն պահպանում է իր տեղը որպես Հայաստանի հիմնական արտաքին առևտրային և ներդրումային գործընկեր։

 

«Մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչ են շարունակում մնալ մշակութային և հումանիտար կապերը, փոխգործակցությունը կրթության ոլորտում», - ասաց Կոպիրկինը։