Լեոնարդո Դի Կապրիոյին ռեստորանում նկատել են Մբապեի նախկին ընկերուհու հետ

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին ռեստորանում նկատել են Փարիզի Սեն Ժերմենի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի նախկին ընկերուհու հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Օրերս Լեոնարդո Դի Կապրիոն երեկույթ է կազմակերպել Փարիզի Kuku ռեստորանում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, 48-ամյա դերասանը հաստատություն է ժամանել 28-ամյա մոդել Ռոուզ Բերտրամի ընկերակցությամբ, ում ժամանակին վերագրվում էր ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ սիրավեպ։ Նշվում է, որ նրանք հաստատությունը լքել են գրեթե միաժամանակ՝ լրագրողներին հիմք տալով իրենց սիրային կապի մեջ կասկածելու։
Նախօրեին Լեոնարդո Դի Կապրիոյին նկատել էին այլ աղջիկների, այդ թվում՝ 28-ամյա հեռուստահաղորդավարուհի Մայա Ջամայի և 27-ամյա մոդել Ջիջի Հադիդի հետ։