Արա Մարգարյանը Լիտվայում դեսպան է նշանակվել

ՀՀ նածագահի հրամանագրով Արա Մարգարյանը Լիտվայում դեսպան է նշանակվել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արա ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- նշվում է հրամանի մեջ։