Այրվել է փայտե տնակ․ ԱԻՆ

Մարտի 11-ին, ժամը 09:14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է փայտե տնակ (մոտ 100 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:33-ին, մարվել` 10:02-ին: Մասամբ այրվել են տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 35 քմ։