Պայթեցրել են ՌԴ իշխող քաղաքական ուժի քարտուղարի մեքենան

Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքում մոտավորապես ժամը 9.30-ին պայթեցվել է մեքենա, որում եղել է «Եդինայա Ռոսիա»-ի Նովոկախովկայի տեղական բաժանմունքի գործադիր քարտուղար Վլադիմիր Մալովը։
Այս մասին ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնել է շրջանի սենատոր Իգոր Կաստյուկևիչը։
«Մալովը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- գրել է Կաստյուկևիչը։