ՀՀ-ում իշխանափոխությունը բխում է հայ ժողովրդի և ՌԴ-ի երկարաժամկետ շահերից

ՀՀ-ում իշխանափոխությունը բխում է հայ ժողովրդի և ՌԴ-ի երկարաժամկետ շահերից

ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բոլոր մակարդակներում շարունակում են աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ շարունակելով առաջարկել ամերիկյան կողմի աջակցությունը՝ հանուն երկարաժամկետ ու համապարփակ խաղաղության: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

ԱՄՆ-ՌԴ «սառը պատերազմը» տեղափոխվում է նաև Հարավային Կովկաս՝ Վաշինգտոնը ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին հետխորհրդային տարածքից և ռուսական ռազմաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում փոխարինել թուրքական, ՆԱՏՕ-ական ազդեցությամբ:

Եթե ՔՊ-ականները որոշեն 180 աստիճանով փոխել ՀՀ արտաքին քաղաքականությունն այսօր, դա կունենա աղետալի հետևանքներ թե հայոց պետականության, թե Արցախի համար: Ուկրաինական պատերազմից հետո աշխարհը կրկին բաժանվում է հակամարտող ճամբարների՝ ԱՄՆ-ն՝ իր դաշնակիցներով և ՌԴ-ն: ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է՝ ռուսական զորքերն են պաշտպանում հայոց պետականությունը, Սյունիքն ու Արցախը և եթե ՀՀ գործող իշխանությունները որոշեն «իջևանյան մանր շուստրիություն» անել և «սիրախաղ» սկսեն նաև ԱՄՆ-ի հետ՝ հետևանքները լինելու են ավելի աղետալի, քան նոյեմբերի 9-ի փաստաթուղթը:

Մոսկվան ցանկանում է Երևանում տեսնել վստահելի դաշնակիցներ՝ ադեկվատ իշխանություններ, այլ ոչ թե ՔՊ-ին: ՔՊ-ն ու նրա սատելիտ արտախորհրդարանական ուժերը գտնվում են Արևմուտքի ուժեղ ազդեցության ներքո, ինչն էլ մտահոգում է Մոսկվային:

ՀՀ-ում իշխանափոխությունը բխում է հայ ժողովրդի և ՌԴ-ի երկարաժամկետ շահերից:
 

Վահրամ Բագրատյան