Եվրո2024. Ավստրիան ինքնագոլի պատճառով պարտվեց Ֆրանսիային

Եվրո2024. D խումբ
Ավստրիան 0-1 պարտվեց Ֆրանսիային
38'-ին Ֆրանսիայի ավագ Կիլիան Մբապեի եզրային փոխանցումից հետո ավստրիացի պաշտպան Մաքսիմիլիան Վյոբերը պատահաբար գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Մբապեի հաշվին գրանցվեց գոլային փոխանցում։
D խմբում 3-ական միավոր ունեն Ֆրանսիան ու Նիդեռլանդները։ Հոլանդացիներն ավելի վաղ հաղթել էին Լեհաստանի հավաքականին։