Ադրբեջանցիները Ելփինում հայկական դիրքի դիմաց դրո՞շ են տեղադրել 

Ադրբեջանցիները Ելփինում հայկական դիրքի դիմաց դրո՞շ են տեղադրել 

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները Երասխից վերև դեպի Ելփին գնացող ճանապարհից 100 մ վերև՝ մեր դիրքի հենց դիմաց, տարածությունը մինչև 10 մետր, իրենց դրոշն են տեղադրել։

MediaHub-ը լուրի իսկությունը փորձեց պարզել՝ զրուցելով Ելփինի վարչական ղեկավար Անդրանիկ Աղախանյանի հետ։

Նա նշեց, որ նման բան չի լսել։ «Եթե նման բան լիներ, բնականաբար, ես կիմանայի։ Ուստի, կարծում եմ՝ սուտ են այդ լուրերը»,- ասաց նա։

Աղախանյանի խոսքով՝ այդ հատվածում միջդիրքային հեռավորությունը բավականին մեծ է։ «Այսինքն՝ բացառված է, որ 10 մետր հեռավորության վրա դրոշ տեղադրած լինեն»,- ասաց Աղախանյանը։

Նարե Գնունի