Արցախի համար մարդասիրական օգնությամբ բեռնատարները մոտեցել են Հաքարիի կամրջին. գործընթացին հետևում են ԵՄ դիտորդները

«Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դիտորդների հետ միասին ուշադրությամբ հետևում է դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը»,- ասվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության թվիթերյան միկրոբլոգում։
Բեռնատարները մոտեցել են Հակարիի կամրջին և կանգ առել։ Կոռնիձորից բեռների տեղափոխման գործընթացին հետևում են Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները։