Հունաստանը մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցող զարգացումների հետ կապված

Հունաստանն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպերի և զինվորական ստորաբաժանումների առաջխաղացման առնչությամբ: Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ-ի Twitter-ում արված հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործողությունները, հետ քաշել ստորաբաժանումները դեպի ելման դիրքեր և հավատարիմ մնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրին»,- նշված է հայտարարության մեջ:
#Greece expresses its concern over the latest armed incidents and advance of military units in #NagornoKarabakh. We call for these acts to cease immediately, units to withdraw to their starting positions & respect the ceasefire agreement of November 9, 2020
— Υπουργείο Εξωτερικών (@GreeceMFA) March 26, 2022