Պեսկովը հայտարարել է հացահատիկի գործարքի դադարեցման մասին

Պեսկովը հայտարարել է հացահատիկի գործարքի դադարեցման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան անհապաղ կվերադառնա սեւծովյան համաձայնագրերի իրականացմանը, երբ ավարտվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։

«Սեւծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործել, հացահատիկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չի կատարվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը դեռ չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է»,- ասել է Պեսկովը։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld