Այն, ինչ գրված է, փորձեք դա հասկանալ. Արթուր Ղազինյանը՝ հրաժարականի մասին

Արածս հայտարարությանը ոչ մի ավելացնելու բան չունեմ։ Այն, ինչ գրված է, փորձեք դա հասկանալ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց մանդատը վայր դրած պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ որոշել է վայր դնել իր պատգամավորական մանդատը։
«Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ։
«Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն. հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք»- գրել է նա։