«Եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի․․․»․ Բաքուն արձագանքել է Մարկուս Ռիթերի հայտարարությանը

Ինչպես արդեն հայտնել էինք, ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը նշել է՝ «Թեև շատ հայեր գոհ են առաքելության տեղակայումից, դիտորդներին թույլ չեն տալիս մտնել Ադրբեջանի տարածք, ուստի նրանք չեն կարող հայտնաբերել. օրինակ՝ զորքերի տեղաշարժը հաջորդ հարձակմանը նախապատրաստվելու համար: Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը։ Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է»։
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Մարկուս Ռիթերի հայտարարությունը:
Նա նշել է, թե Մարկուս Ռիթերի հայտարարությունները հիմնված են հայկական կողմի կեղծ պնդումների վրա։
Հաջիզադեն հավելել է, որ ԵՄ առաքելությունը չպետք է չարաշահվի և վնաս չհասցնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: