Ռոստովի խանութները սահմանափակում են առաջնային ապրանքների վաճառքը (լուսանկար)

Ռոստովի խանութները սահմանափակում են առաջնային ապրանքների վաճառքը (լուսանկար)

Դոնի Ռոստովի խանութները սկսել են սահմանափակել սոցիալապես նշանակալի ապրանքների վաճառքը․ այս մասին հաղորդում են տելեգրամյան ալիքները։

Հրապարակված լուսանկարում նշված է ապրանքների ցանկը, որոնք այսուհետ սահմանափակելու են վաճառքը, դրանք են՝ շաքարավազ, աղ, արևածաղկի ձեթ, ալյուր, հացահատիկեղեն։

Ավելի վաղ Դոնի Ռոստովի իշխանությունները հայտնել էին, որ պարենային պաշարների գնահատման արդյունքների հիման վրա սննդի և ջրի պակաս չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոստովի մթերային խանութներում հսկայական հերթեր են գոյացել։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld