Երկուշաբթի Մոսկվայում հայտարարվել է ոչ աշխատանքային օր

Մոսկվայում երկուշաբթի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային օր. հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով ես օպերատիվ շտաբի շրջանակներում որոշել եմ երկուշաբթի օրը հայտարարել ոչ աշխատանքային օր՝ բացառությամբ պետական մարմինների և շարունակական ցիկլի ձեռնարկությունների, ռազմարդյունաբերական համալիրի, քաղաքային ծառայությունների», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սոբյանինը հորդորել է մոսկվացիներին հնարավորինս զերծ մնալ քաղաքում ճանապարհորդելուց։ Նա նաև զգուշացրել է որոշ թաղամասերում և ճանապարհներին երթևեկության հնարավոր փակման մասին:
«Արտակարգ իրավիճակների և միջադեպերի մասին ժամանակին տեղեկացրեք 112-ին»,- հավելել է նա։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld