Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX7» ավտոմեքենայում

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX7» ավտոմեքենայում

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 18 հասցեի մոտակայքոում ավտոմեքենա է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ: 
 
 
Հրշեջները մարել են «Mazda CX7» մակնիշի կայանված ավտոմեքենայում առաջացած կրակը: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Տեղում պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Թամարա Գրիգորյանին: