Reuters-ը դադարեցրել է ռուսական ՏԱՍՍ-ի բովանդակության տարածումը
Thomson Reuters-ը հեռացրել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը իր Reuters Connect B2B հարթակից, որը թույլ է տալիս լրատվամիջոցներին բաժանորդագրվել տարբեր լրատվական գործակալությունների մեկ վայրում, այս մասին հայտնում է Reuters-ի կայքը։
Thomson Reuters-ի հայտարարության մեջ նշվում է, որ ՏԱՍՍ-ի բովանդակության տարածումն այլևս չի համապատասխանում «վստահության սկզբունքներին», որոնք մշակվել են դեռևս 1941 թվականին և ընկերությանը պարտավորեցնում է այն գործել բարեխղճորեն, անկախ և անաչառ: