ՔՊ-ական նախարար Նարեկ Մկրտչյանը չի կարող ապրել նպաստով

ՔՊ-ական նախարար Նարեկ Մկրտչյանը չի կարող ապրել նպաստով

2022 թ-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները և նպաստները կբարձրացվեն: Այդ մասին հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

ՔՊ-ական նախարար Նարեկ Մկրտչյանը, ում աշխատավարձը գերազանցում է մեկ միլիոն դրամը, առաջարկում է ՀՀ հպարտ, բայց աղքատ քաղաքացիներին ապրել այն գրոշներով, որոնք ՀՀ կառավարությունն անվանում է կենսաթոշակ և նպաստ: Արդյոք Մկրտչյանը կարող է իր ընտանիքը պահել այն մի քանի հազար դրամով, որը ՔՊ-ն հայ ազգին առաջարկում է, որպես նպաստ կամ թոշակ. իհարկե՝ ոչ:

ՔՊ-ն վարում է պոպուլիստական քաղաքականություն՝ 2-3 հազար դրամով բարձրացնում է թոշակներն այն պարագայում, երբ գնաճը ՀՀ-ում նոր ռեկորդներ է սահմանում և այդ կոպեկները որևէ ձևով չեն կարող աջակցություն համարվել թոշակառուներին, ովքեր ողջ կյանքում աշխատել են և կառուցել են հզոր Հայաստան, որն այսօր ՔՊ-ականներն այդքան հեշտությամբ «հյուծում» են իրենց վարած քաղաքականությամբ:
 
ՀՀ քաղաքացիները չպետք է հանդուրժեն այսպիսի վերաբերմունք իրենց հասցեին՝ պասիվությունը նպաստում է ՔՊ-ական իշխանության ամրապնդմանը:

Վահրամ Բագրատյան