Լրատվամիջոցները հայտնում են Օդեսայի և Ռիվնեի զինկոմիսարիատներում խուզարկությունների մասին

Oդեսայի և Ռովնոյի զինկոմիսարիատներում խուզարկություններ են իրականացվում՝ կապված ռազմաբժշկական հանձնաժողովների աշխատանքի հետ. հայտնում է РБК-Украина գործակալությունը։
«Օդեսայում և Ռիվնեում զանգվածային խուզարկություններ են կատարվում զինկոմիսարիատներում... Խուզարկություններ են կատարվում չորս շրջանային տարածքային կենտրոններում՝ հավաքագրման և սոցիալական աջակցության համար»,- գրում է РБК-Украина գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ խուզարկությունները կապված են ռազմաբժշկական հանձնաժողովների աշխատանքի հետ։ Դրանք վարում են դատախազությունը, ռազմավարական քննչական վարչության ներկայացուցիչները և Ազգային ոստիկանության քննիչները։