Ե՞րբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ այս տարի Հայասատանի գլխավոր տոնածառը կտեղադրվի ավելի վաղ՝ պայմանավորված Մանկական Եվրատեսիլը Հայաստանում անցկացնելու հանգամանքով։
Մեր տեղեկություններով՝ գլխավոր տոնածառի լույսերը վառվելու են դեկտեմբերի 5-ին՝ մասնակից 16 երկրների ներկայացուցիչների կողմից։
Թե երբ կմեկնարկեն տոնածառի տեղադրման աշխատանքները, դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանում է անցկացվելու արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։