ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Արցախի նախկին ղեկավարությանը

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Արցախի նախկին ղեկավարությանը

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկության՝ «ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի վերջիններս կապ հաստատեն իրենց ընտանիքների հետ»։