Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՍիվիլՆեթի»-ի հետ զրույցում անդրադարձել է Տեղ գյուղում կատարված միջադեպին։ Նա, մասնավորապես, նշել է․
«Տեսանյութի մեջ երևում է, որ երբ ադրբեջանցիների ավտոմեքենան մտնում է Հայաստանի սուվերեն տարածք,գալիս, մոտենում է հայ զինվորներին, սկսվում է հրմշտոց, այնուհետեւ ադրբեջանցիներն առաջինը կրակում են և էսկալացիան տեղի է ունենում հենց դրա պատճառով: Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում պրովոկացիա է կազմակերպել, արդյունքում էլ ունենք ստեղված իրավիճակը ռազմաքաղաքական առումով»։
ԱԽ քարտուղարն ընդգծել է՝ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին․ «Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին և վերջին միջադեպը այդ պլանի մի մաս է կազմում»։
Գրիգորյանը շեշտել է՝ այդ մասին խոսում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում կատարելով նաև հետախուզական տվյալներին: