Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

Քիչ առաջ դատարանը էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառեց երկու ամիս տնային կալանք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու օր առաջ ձերբակալվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպարյանը: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ: 

Հիշեցնենք, որ երեկ դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին: