Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում

Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է նոր գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Ընդդիմադիր գործչին ինը տարվա ազատազրկման են դատապարտել խիստ ռեժիմի գաղութում։ Նա պետք է վճարի 1,2 մլն ռուբլու տուգանք։

Նավալնին մեղավոր է ճանաչվել խարդախության և դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Ավելի վաղ մեղադրող կողմը դատարանին խնդրել էր Ալեքսեյ Նավալնուն դատապարտել 13 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: