Սննդաբանը զգուշացրել է արյան թրոմբ առաջացնող մթերքների մասին

Սննդաբանը զգուշացրել է արյան թրոմբ առաջացնող մթերքների մասին

Սուրճի, տորթերի և տարածված որոշ այլ մթերքների չարաշահումը արյան թրոմբ է առաջացնում, զգուշացրել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարիյաթ Մուխինան։

Նրա խոսքերն է մեջբերել «Մոսկվա 24»-ը։

Բժշկի խոսքով՝ հրուշակեղենը բացասաբար է անդրադառնում արյան հոսքի վրա։ «Հրուշակեղեն, քաղցրավենիք, թխվածք ուտելուց հետո արյունը դառնում է գրեթե օշարակի: Այն ավելի ենթակա է խտացման ու մակարդման»,- ասաց նա:

«Աղի և վիտամին K-ով հարուստ մթերքների չարաշահումը, օրինակ՝ սպանախը, կարող է հանգեցնել թրոմբոզի զարգացման»,- շարունակել է Մուխինան։ Նաև, ըստ նրա, սուրճը, որը ջրազրկում է առաջացնում, բացասաբար է անդրադառնում արյան մածուցիկության վրա։

Առողջական նման խնդիրներից խուսափելու համար դիետոլոգը խորհուրդ է տվել ավելի շատ ջուր խմել և ճաշացանկում ներառել ձիթապտղի և կտավատի յուղեր, ճակնդեղ, սխտոր, կիտրոն, ազնվամորի և տարբեր վայրի հատապտուղներ։ Այս մթերքները պարունակում են նյութեր, որոնք նոսրացնում են արյունն ու դրանով իսկ կանխում թրոմբների առաջացումը։