Մահացել է ռուս լեգենդար ռադիոհաղորդավար Լեոնիդ Վոլոդարսկին

Մահացել է հայտնի կինոթարգմանիչ, ռադիոհաղորդավար Լեոնիդ Վոլոդարսկին, հայտնում է Moscow Speaks-ը։
Նա 73 տարեկան էր, հնչյունավորել է բազմաթիվ կուլտային ֆիլմեր։ Նրա մահվան մասին հայտնել է Moscow Speaks ռադիոկայանը՝ վկայակոչելով հարազատներին։
Վոլոդարսկին մահացել է երկարատև հիվանդությունից հետո։ Նրան հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 11-ին։