«Նա միշտ տականք է եղել». Ստաս Նամինը որդուն ու զոքանչին սպանած խորթ որդու մասին

«Նա միշտ տականք է  եղել». Ստաս Նամինը որդուն ու զոքանչին սպանած խորթ որդու մասին

Ռուսական ռոքի աստղ Ստաս Նամինն անդրադարձել է երրորդ կնոջից նրա խորթ որդու՝ Ռոման Միկոյանին, որը երեկ սպանել էր եղբորը և Նամինի զոքանչին։

«Սա սարսափելի ողբերգություն է: Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Նա միշտ տականք ու ստոր մարդ է եղել։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ, քանի որ նա միշտ անարժան և ստոր է եղել։ Նա երբեք իմ հարազատը չի եղել»,- լրագրողների հետ զրույցում ասել է արտիստը։

Սկզբում ենթադրվում էր, որ Ռոմանը իր 30-ամյա եղբոր և 85-ամյա տատիկի հետ առնչվել է գույքային վեճերի հետ կապված։

Հետագայում իրավապահները հայտնել են, որ հարազատների միջև կոնֆլիկտը ծագել է Միկոյանի՝ թմրանյութերից կախվածության պատճառով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սպանված են գտել 30-ամյա ռուս ռեժիսոր Արտյոմ Միկոյանին և 85-ամյա Պոլինա Տկաչենկոյին Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղի ընտանեկան ամառանոցում։