Շոլցը գերտերությունների ղեկավարներին ասել է Պուտինի հետ խոսելու պլանների մասին․ մանրամասներ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերին և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով խոսելու պլանների մասին։
Շոլցն ասել է մեկ ամիս առաջ Բեռլինում հանդիպման ժամանակ
Հեռախոսազրույցի նպատակն էր պարզել՝ արդյոք Պուտինը պատրաստ է բանակցություններին Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ում անցած ընտրությունների և Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովի ֆոնին, հայտնել է «Bild»-ը։