Ավտովթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ կա 4 վիրավոր

Երեկ՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 19։15-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 64 կմ-ում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Հարություն Ղ-ի վարած Opel մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Շ-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 65-ամյա Հրահատ Ս-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Opel-ների վարորդներից Հարություն Ղ-ն,ԳԱԶ 3110-ի վարորդ Հրահատ Ս-ն, վերջինիս ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 68-ամյա Հրաչիկ Ա-ն և 66-ամյա Անաստաս Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։