Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը մերժելու դեմ բողոքը կքննվի վաղը

Փաստինֆո-ն գրում է․
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կքննարկվի հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը մերժելու դեմ բողոքը։ Հիշեցնենք, որ Չալաբյանը կալանավորվել է 2022 թվականի մայիսի 15-ին, որի համար հետագայում երաշխավորությամբ են հանդես եկել ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և «Արար» հիմնադրամը, ինչը մերժվել էր։
Բողոքը կքննվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ամեն Շիրոյանի նախագահությամբ։